اثری از بانوی هنرمند کارمن طهماسیان_نشر حوزه مشق
"Իրական Նոր Տարի" Քարմէն Թահմազեան Վաղուց է ինձ մօտ, Չկայ մանկութեան. Քաղցր ու խանդավառ, օրեր տօնական, Նոր Տարւայ շեմին։ Ի՞նչպէս պիտ լինի... Երբ "ռմբերն" են,իջնում երկնքից, Փոխան "սայլակի" Տանիքից "կրակ", Փոխան "Ձմեռպապ"։ Ձայներ "ճչերի", Փոխան "երգ - ծիծաղ". "Պատերազմ,աւեր" Փոխան "զարդարանք"։ Էլ ի՞նչ "Նոր - Տարի"... Դու մեր Նոր - Տարի, Տօն աւանդական. Մեր հին դարերի, Պապերի յիշատակ։ Երբ մանուկ էինք, Պահանջում էինք.՝ Տոպրակներով լի, Միրգ ու խաղալիք։ Հիմա մեծացել, Ասես մեզ հետ էլ, Պահանջներն մեծացել. Կուզեմ քեզանից.՝քանի լաւ բաներ.՝ Ապրեն ազգերը,խաղաղ ու անհոգ, Լռեն ձայները,բոլոր զէնքերի. Մայրերը խնդան,բոլոր աշխարհի, Երգ ու պար լինի,Նոր -Տարւայ շեմին։ Այ,կը լինի այդ ժամ,...