اثری از بانوی هنرمند ایرینا منصوریان _نشر حوزه مشق
Յոյսով եմ սակայն…
Խորը խորհում եմ,
Ու ինչքան անտակ է դառնում ծովը խոհերիս,
Խեղդւում եմ ու դեռ չի երեւում խորքը վշտիս:
Անլոյս հորիզոնը մտքերիս,
Չի ցրում անյոյս խաւարը վաղւայ:
Այնպէս եմ խեղդւում,որ կարծէք թէ
Երբեք չի’ էլ եղել ծովեզրի լապտերը
Թամարիս,լոյսը Վանայ... Թւում է՝ լալիս են իշխաններս Սեւանի... Խորը լողալով
նրանք իմ վիշտը չեն սգում,
Ու Թամարին չե՛ն էլ վշտակցում:
Իշխաններս լուռ, խորասոյզ, ի’նձ են յուշում՝
Չլինե՛ս հոսանքի հետ խուլ լողացող՝
Համր խեղդւող։
Սին յոյսերով,վայ կանչելով,
Գեղեցկուհի Թամարին տենչացող՝
Տեղ չհասնող…
Ես խեղդւում եմ չասւած խօսքերիս անյատակ անդունդում:
Ես խեղդւել եմ իմ խոհերի խորին խորքերում։
Յոյսով եմ սակայն,
Տենչում եմ լոյսը Թամարիս…
Յոյսով եմ սակայն,
Երազում եմ բազմանալը իշխաններիս,
Որ կը հասնեն լուսոյ յաւերժին՝ յոյսիս:
Իրինա Մանսուրեան
2.9.2022
ایرینا منصوریان
❤️❤️
روابط عمومی انتشارات بین المللی حوزه مشق
https://ketabbaz.hozeyemashgh.ir
چاپ انواع کتاب: شعر،داستان،دلنوشته،رمان،زندگینامه،سفرنامه،نمايشنامه،فیلمنامه، تبدیل جزوات اساتید،مربیان، معلمان و دانشجویان به کتاب تبدیل پایان نامه کارشناسی ارشد به کتاب تبدیل رساله دکتری به کتاب مشاوره، نگارش و تدوین پایان نامه و رساله در رشته های علوم انسانی و اسلامی استخراج مقاله از پایان نامه و اکسپت مقاله انجام طراحی جلد و صفحه آرایی در بالاترین کیفیت ویراستاری حرفه ای کتاب
همین الان به کارشناسان حوزه مشق پیام بدهید.
۰۹۱۹۱۵۷۰۹۳۶
۰۹۳۹۳۳۵۳۰۰۹